Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Հերմինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. միևնույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատողին մեկ աշխատանքից ազատելու դեպքում հասնու՞մ է վերջնահաշվարկ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Varduhi

Հոդված 99, կետ 4. Համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:

Կարող եք գրել a-varduhy շնիկ mail.ru

Վիկտորյա

Այո, միանշանակ հաշվարկվում և վճարվում է:

Varduhi

Հարգելի Վիկտորյա, խնդրում եմ նշեք` միևնույն գործատուի մոտ աշխատողին ո՞ր հոդվածով է Ձեր կարծիքով հասնում վերջնահաշվարկ:

Իլյազ

Հարգելի Հերմինե,կարծիքս կներկայացնեմ հիմնավորումներով.

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Հոդված 99. Համատեղությամբ աշխատանքը
1. Համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է:

Հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

P.S. Անկախ նրանից` միևնույն գործատուի մոտ է կատարվում համատեղությամբ աշխատանքը, թե այլ գործատուի, պետք է կնքել աշխատանքային պայմանագիր, իսկ աշխատանքային պայմանագրի լուծման բոլոր դեպքերում պետք է կատարել վերջնահաշվարկ:

Varduhi

Հարգելի Իլյազ,
խնդրում եմ ԱՕ Հոդված 130 կարդալ մինչև վերջ ու ճիշտ ինֆորմացիա տալ Հերմինեին

Հոդված 130 Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1 մասի 1.1 կետում հստակ գրված է
Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ ՉԻ կատարում:
Ձեր նշած հղման մեջ նույնպես նշված է ԼՐԻՎ բառը, այսինքն աշխ. պայմանագրի լրիվ լուծման դեպքում է կատարվում վերջնահաշվարկ, իսկ տվյալ դեպքում աշխատողը շարունակում է աշխատել նույն գործատուի մոտ, համատեղությամբ աշխատանքն էլ դառնում է մեկ հիմնական աշխատանք

Գրեք
A-varduhy շնիկ mail.ru

Իլյազ

Հարգելի Վարդուհի,
հավատացնում եմ Ձեզ, որ ես ԱՕ -ի Հոդված 130-ը ոչ միայն մինչև վերջ կարդացել, այլև բավականին լավ ուսումնասիրել եմ:

Ինչ վերաբերվում է Հերմինեի հարցի հետ կապված Ձեր մեկնաբանությանը. հարցը վերաբերվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագրի լուծմանը, այլ ոչ թե նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրմանը կամ տեղափոխմանը, իսկ ինչ վերաբերվում է ԼՐԻՎ բառին, եթե հոդվածը ուշադիր կարդաք, պարզ կլինի, որ լրիվը վերաբերվում է ոչ թե աշխատանքային պայմանագրի լրիվ լուծմանը (մի՞թե աշխատանքային պայմանագիրը լուծվում է նաև մասնակի) այլ լրիվ վերջնահաշվարկ կատարելուն:

Ժամանակիս սղության պատճառով չեմ ցանկանում ծավալվել, եթե հարցեր կունենաք, կարող եք ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին: