Անհատույց վարձակալություն

Արմեն.

Հարգելի գործընկերներ խնդրում եմ պատասխանեք այս հարցիս:Եթե կազմակերպության հիմանդիրը անհատույց սկզբունքով իրեն պատկանող տրանսպորտային միջոցը տրամադրում է ընկերությանը և ըստ դրա կնքվում է նոտարական վավերացումով համապատասխան պայմանագիր, արդյոք հարկային մարմինները թույլ են տալիս դրա օգտագործման ընթացքում տրանս. միջ. վերաբերող կառարվելիք ծախսերը վերագրել կազմակերությանը և արդյոք որպես անհատույց այլ հարկային պարտավորություններ չի առաջացնում…..նախապես շաաաաաաատ շնորհակալ եմ…..

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գրիգոր

Արմեն ջան, իմ կարծիքով այո կարող ես, և պարտավորություն չի առաջանա:

*** NARA

Հարգելի Արմեն,
Պայմանագրի մեջ պետք է անպայման նշվի, որ տրանս. միջ. վերաբերող կառարվելիք ծախսերը հոգում է կազմակերպությունը, այդ դեպքում ամեն ինչ օրինական է և կարող եք ծախսերի ելքագրումը կատարել կազմակերպության դրամարկղից: Իսկ հարկային պարտավորություններ չի առաջանում:

Թեմուր, ք.Հրազդան

Արմեն,պետք է տարվի մեքենայի վազքի հաշվառում և միայն ձեռնարկության կարիքների համար կատարված վազքի համար ծախսված վառելիքի արժեքը(կառ.կողմից հաստատված նորմաններով) կարող եք դուրս գրել կազմակերպության ծախսերով,նվազեցնելով հարկվող եկամուտը,իսկ այն ծախսերը ,որը չի հիմնավորվում`չձեակերպել,իսկ եթե ,այսպես,թե այնպես կձևակերպեք,այդ դեպքում տվյալ գումարը պետք է դիտարկել, որպես աշխատողի կողմից ստացված եկամուտ և հաշվարկել`եկամտահարկ և սոց.վճար:Պայմանագրի մասով Նառայի հետ համաձայն եմ:

Արմեն

Շաաատ շնորհակալ եմ արձագանքների համար…….ես կարծում էի ,թե հարկային մարմինները որոշակի պրիտենզիաներ կունենան կապված անհատույցի հետ…..