Ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը

Սարգիս.

Ողջույն: Հարգելի գործընկերներ, “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքի հավելված 7-ում նշվում է, որ “սույն հավելվածի իմաստով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը…”: Խնդրում եմ պատասխանեք` այդ դեպքում ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը ոգելից խմիչքների և առհասարակ պատրաստի արտադրանքի վաճառքի դեպքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հարություն

Հարգելի Սարգիս, իմ կարծիքով գարեջրատունը պետք է առանձին հաշվառում վարի պատրաստի խոհարարական արտադրանքի (օրինակ, խեցգետին և այլ խորտիկներ), որի համար վճարելու է արտոնագրային վճար, և այն ապրանքների, որոնք պարզապես վերավաճառվում են: Վերջին դեպքում կառաջանա շրջանառության հարկի հաշվարկի անհրաժեշտություն: