ԱՁ ծանուցում է ստացել

Սամվել.

Բարև ձեզ, 25,05,2013-ին ես մի ծանուցում ստացա, որը պարունակում էր հետևյալը՝

Հիշեցում-ծանուցում

Կամերալ ուսումնասիրության արձանագրություն
դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքների
2013 թ. 1 եռամսյակի արդյունքներով հարկ վճարողների ներկայացրած` դուրս գրված և ստացված հարկային հաշիվների
վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, որոնք
վերաբերվում են Ձեզ (Ձեր կազմակերպությանը): Անհամապատասխանությունների առաջացման պատճառ կարող են լինել Ձեր
կամ այլ անձանց գործողությունները: Անհամապատասխանությունների պատճառները պարզելու համար տեղեկությունների
համադրման արդյունքները ուղարկվում են համապատասխան հարկային հաշվի հետ կապ ունեցող բոլոր անձանց:
Անհրաժեշտության դեպքում կարող եք կատարել ճշգրտումներ կամ ներկայացնել բացատրություններ:
Աղյուսակ 6. Ձեր կողմից դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ 2013 թ. 1 եռամսյակի համար
ներկայացված տեղեկանքի (տեղեկանքների) 6-րդ և 7-րդ սյունակներում նշված` տվյալ ժամանակաշրջանին
վերաբերվող թվերի հանրագումարը (հանրագումարները) գերազանցում է տվյալ ժամանակաշրջանի համար
ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի (հաշվարկների) 11-րդ և (կամ) 16-րդ տողերում նշված թվից (թվերից):
Տեղեկանքում և ԱԱՀ-ի հաշվարկում նշված են.

Ու ինչ-որ դատարկ աղուսյակ: Ասեմ, որ ես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ առևտրով և ոչ մի կապ չունեմ ԱԱՀ-ի հետ:
Ինչ-որ մեկը գիտի՞, թե սա ինչ ծանուցում է, և ինչ ես պետք է անեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սասուն

Այդ ծանուցումները ստանում են ԱԱՀ վճարողները, իսկ ինչու են այս եռամսյակ բոլորին ուղարկել, անհասկանալի է: Իհարկե մի պատճառ գտնում եմ, դա էլ այն պարագաների համար, որ եթե Ա/Ձ-ի հասցեին 100.000-ից բարձր հարկային հաշիվ է դուրս գրվել, ինքը այդպիսով տեղյակ կպահվի կամ կստուգի իր տվյալների հետ: Իմ կարծիքով ոչ մի բան էլ պետք չէ անել:

astxik

Դուք մի անհանգստացեք, քանի որ ԱԱՀ վճարող չեք, դա բոլորին էլ ուղարկում են:

Արսինե

Այդ ծանուցումը ուղարկում են բոլորին՝ անկախ այն հանգամանքից ԱԱՀ վճարող են, թե ոչ: Ճշտել եմ ՊԵԿ-ի թեժ գծից: Պատասխանը հետևյալն էր. ՚եթե ԱԱհ վճարող չեք, ուշադրություն մի դարձրեք ծանուցմանը և մի պատասխանեք: