Հովհաննես.
Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց,ինչ փաստաթղթեր է լրացվում կան պարտադիր ձևեր ,լրացման հրահանգներ, մասնավորապես ձեռք է բերվել համակարգիչ և ավտոմեքենա:
Խնդրում եմ եթե հնարավոր լինի ձևերը ուղարկեք էլ փոստիս ցանկալի կլիներ պայմանական լրացված օրինակ:
Կանխավ շնորհակալ եմ
Այո լրացվում է ՀՄ-ի ձեռք բերման ակտ: Ձևերը և լրացման կարգը տրված է
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ֆին նախի հրամանով: Որը կարելի է գտնել ներքոնշյալ հասցեով:
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=16049
Մեքենայի պարագայում եթե ես չեմ սխալվում ԱԱՀ-ի հաշվանցումը կարելի է անել միայն վաճառելիս: Բայց ես հստակ չեմ հիշում:
Այո դոք իրավացիեք Մարիմ համաձայն ԱԱՀ-Ի մասին օրենքի 26 հոդվածի 5րդ կետի համաձայն 😉
Արթուր 😉
Չեք պատկերացնում ինչ հաճելի է, երբ հաստատվում է, որ ուղեղումդ խելք է մնացել։
Հարգելի Մարիամ և Արթուր շատ շնորհակալ եմ ինձ օգնելու համար:ԱԱՀ-ի հաշվանցման խնդիր չունեմ քանի որ համակարգիչների ձեռքբերումը կատարվել է դրամաշնորհի շրջանակներում ԱԱՀ-ից ազատված է:Իսկ մեքենանան նվիրատվություն է որի համար առկա է նվիրատվության պայմանագիր, Խնդրում եմ ասեք մեքենան գնահատելուց հետո հարկային պարտավորություն առաջանում է:Ասեմ նաև որ կազմակերպությությունը համարվում է ԱԱՀ չվճարող:
Շնորհակալ եմ:
😉