TIKO.
Սիրելի հաշվապահներ ջան, շատ եմ խնդրում` օգնեք ինձ այս դժվարին հարցի շուրջ:
Ես սկսնակ հաշվապահ եմ և գրամցումներ կատարելիս դրամարկղի գրքում թույլ եմ տվել այսպիսի մի մեծ սխալ. դրամարկղի գիրքն գրանցելիս մոռացել եմ կատարել մայիս ամսվա 2 մուտք, և այդպես շարունակել եմ մոտավոր մի 2 ամիս` բացակայելով մնացորդում այդ 2 մուտքերն: Շատ եմ խնդրում` օգնեք. ինչպե՞ս կարող եմ աննկատ այդ 2 մուտքերն գրանցել, որ տույժի չենթարկվեմ: Նախապես շնորհակալություն:
Աննկատ հանեք խոտանված էջերը, մեկ այլ գիրք գնեք մեջից հանեք էջեր, քանդեք Ձեր դրամարկղի գիրքը և մաքուր էջերը անցկացրեք խոտանվածների փոխարեն և նորից կարեք, կարծում եմ այսպես կստացվի, փորձված է:
Ի՞նչ մուտքեր են դրանք: Եթե բանկից են, և դուք էլ ունեք, օրինակ, չմարված փոխառություն, կարող եք ձևակերպել փոխառության վերադարձ առանց գումարը դրամարկղ մտցնելու: