Արագամաշ առարկաներ և հիմնական միջոցներ

Արմենուհի.

Ողջույն հաշվապահներին:Ես խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին`որոնք են կոչվում արագամաշ առարկաներ և որոնք հիմնական միջոցներ և ինչպես են հաշվում նշվածների համար տարեկան մաշվածությունը:Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ելենա

Արագամաշ առարկաների օգտագործման ժամկետը չի գերազանցում 1 տարի> իսկ հիմնական միջոց է համարվում մեկ տարուց ավել պիտանելիություն ունեցող միջոցները. Ամեն Հ/մ ունի իր օգտագործելի ժամկետը օրինակ համակարգիչը 5 տարի , որի արժեքը կազմում է օրինակ 100000, մաշվացությունը հաշվում ենք 100000/5 = 20000 ամսեկան մաշվածքի դուրս գրում

Նաիրա

Հարգելի Արմենուհի հիմնական միջոցները դրանք են հողամասեր,շենքեր,կառուցվածքներ,փոխանցվող հարմարանքներ,մեքենաներ և սարքավորումներ,տրանսպորտային միջոցներ,գործիքներ,արտադրական գույք,տնտեսական գույք,բանող և մթերատու անասուններ,բազմամյա տնկարկներ,իսկ արագամաշ առարկաները մինչև մեկ տարվա համար օգտագործվող տնտեսական գույքը`ձեռնոց,հագուստ և այլն:Ըստ շահութահարկի մասին օրենքի սահմանված են հիմնական միջոցների օգտակար ծառայության նվազագույն ժամկետներ`
ա)շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ սույն կետի «բե ենթակետում նշվածների 20 տարի,
բ)հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքերի և շինությունների համար 10 տարի
գ) չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար 3 տարի
դ)հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար 1 տարի
ե) այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար 5 տարի:

Արմենուհի

Սիրելի Ելենա և Նաիրա ` շնորհակալ եմ,դուք շատ բարի եք:

Մարիամ

Մի երկու խոսք ավելացնեմ վերոասվածին:
Հիմնական միջոցներ հասկացությունը սահմանուվում ՀՀ հաշվապահական ստանդարտ 16-ով ` որպես
իմնական միջոցները նյութական ակտիվներ են, որոնք

ա) առկա են կազմակերպությունում արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման, վարձակալության տալու կամ վարչական նպատակներով օգտագործելու համար,

բ) նախատեսվում են օգտագործել ավելի քան մեկ տարի ժամկետով: Օրինակ` հողը, շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցները, սարքավորումները և այլն:

բացի այդ եթե ստանդարտներ նախաստեսված են մի շարք մաշվախքի հաշվառման մեթոդներ, ապա մեր շահութահարկի օրենքը ընդունում է միայն գծային մեթոդը, և սահմանում է նաև նվազգաույք տարիները, որոնք վերը արդեն թվարկվել եմ: Դրան ավելացնեմ միայն այն, որ համաձայն շահութահարկի օրենքի, եթե ՀՄ-ի արժեքը չի գերազանցում 50000 դրամը այն կարելի է մաշել 1 տարվա ընացքում:
Նկատենք, որ վերը ասված սահմանափակումները նվազագույն տարիների և մաշվածքի տեսանկյունից պարտադիր են միայն հարկային հաշվառման համար, այլ ոչ թե ֆինանսական:
ևս մեկ նկատառում Պետական հիմնարկների համար օրենքով սահմանաված են մաշվախքի հաշվարկման այլ ժամկետներ:
Օրինակ համակարգչային տեխնիկան 1 տարվա փոխարեն հաշվարկվում է 3 տարի, իսկ շենքերը տարեկան մաշվում են 5%-ով:
Այժմ անդրադառնանք արագամաշ առարկաներին:
Արագամաշ առարկաները իրենց բնույթով բավականին նման են ՀՄ-ներին, այսինքն նրանք ինչպես և ՀՄ-ները ինեց շահագործման ընթացքում չեն փոխում իրենց բնաիրային ձևը: Վերջիներս սահմանումը կարելի է գտնել միջազգայի նստանդարտներում և հաշվային պլանում: Կրաճ կարելի է սահմանել , որպես
արագամաշ առարկաներ են այն ,ոոնք ծառայության ժամկետը չի գերազանցում մեկ տարին, անկախ դրանց արժեքից:
Օրենքով տալիս են որպես օրին`կ ձկնորսական պիտույքներ, հատուկ գործիքներ և հարմարքներ, հատուկ հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ, համազագեստ և այլն
Սրանց առանձնահատկությունը նրանում է, որ պահեստից ելք անելուց նրանք ծախսագրվում են և ներառվում են արտաբալանսում, որտեղից մեկ տարի հետո դուրս են գալիս:
Պետք է ասել, որ արագամաշ առարկաները դուրս ոչ պիտանի դառանալու դեպքում դրանս ևս դուրս են գրվում ակտով, ինչպես և ՀՄ-ն: Դայց դե իհարկե դրանց ձևերը տարբեր են: ;)))

Հայարփի

Կներեք, սիրելի Մարիամ, ես նոր եմ սկսել հաշվապահական գործունեությունս: Վերևում նշված Ձեր` արագամաշ առարկաների մասին ձևակերպումները կարդալուց հետո ուզում եմ հարցնել, որ ըստ այս տրամաբանության` կարելի՞ է գրենական պիտույքները (գրիչ, թուղթ, օրագիր, բլանկ և այլն) և տնտեսական ապրանքները (մաքրության պարագաներ, դույլեր, տարաներ, սրճեփ, բաժակ, անձեռոցիկ և այլն) համարել արագամաշ առարկաներ:

Արմինե

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐ ՋԱՆ, խնդրում եմ ինձ ասել, կարո՞ղ եմ գրասենյակային ապրանքները (գրիչ, տետր, թուղթ և այլն) դուրս գրել ՓՈՔՐԱՐԺԵՔ ԿԱՄ ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ Պ-7 ձևով: Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ

Հիմա արագամաշ ասածը գոյություն ունի՞, միանգամից կամ ծախսերով է ձևակերպվում, եթե ցածր է արժեքը և քիչ օգտագործելի, կամ որպես հիմնական միջոց։