Աննա.
Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ավելի մատչելի բացատրել հրապարակային պայմանագրերով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ 10-Ն հրամանը: Մենք տարվա մեջ մի քանի անգամ գովազդով հայտարարում ենք զեղչեր, բայց ոչ մի պայմանագիր ոչ մեկի հետ չենք կնքում: Ապրանքը վաճառում ենք զեղչված գնով: ՀԴՄ-ով տպում ենք այդ զեղչված գինը:
Հարգելի Աննա, հրապարակային պայմանագիր է համարվում զեղչերի կիրառումը բոլորի համար, այսինքն պայմանագիր “ֆիզիկապես” չի կնքվում, կիրառվում է զեղչ բոլորի համար ինչ-որ ապրանքների խմբի/խմբերի նկատմամբ: