Albert.
Բարև բոլորին: ԱԱՀ-ի մասին Օրենքի 19-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ չվճարողները հարկային հաշիվ դուրս չեն գրում, այլ լրացնում են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր: Եթե հնարավորա տեղեկացրեք, որ ընդհանուր կարգի մասինա խոսքը:
Եթե ԱՁ-ն հանդիսանում է ԱԱՀ չվճարող և X կազմակերպության պահանջով, որին այդ ԱՁ-ն մատուցւմ է ծառայություններ, դուրս է գրել հաշիվ, որտեղ ԱԱՀ-ի գումարը նշված է 0%, արդյոք , նման դեպքը համարվում է խախտում:
Հարգելի Ալբերտ,
Մեր կազմակերպությունը անցյալ տարի ԱԱՀ վճարող չէր համարվում և դուրս էր գրում հաշիվ-ֆակտուրաներ`ԱԱՀ վճարող չհամարվելու նշումով: Ինչ որ հատուկ ընդհանուր կարգով սահմանված ձև չեմ հանդիպել: Ուղղակի, եթե տեղյակ եք, այս տարի հուլիսի 1-ից սահմանելու են հատուկ կարգի հարկային հաշիվներ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվողները պարտավոր չեն լինի լրացնել դրանք:
Ինչ վերաբերում է 2-րդ հարցին, ապա 0% նշելը, իմ կարծիքով սխալ է, որովհետև ԱԱՀ-ի 0 %-ը լրիվ այլ հասկացություն է (ԱԱՀ-ի մասին օրենքի 16 հոդված):
Ալբերտի կարծիքի հետ ամբողջովին համաձայն եմ: Սակայն 0% նշումից առաջացող հարկային հետևանքներ չեմ տեսնում – տուգանք/տույժ, ԱԱՀ պարտավորություն