Անի Սահակյան.
Բարև ձեզ: Նորաբաց ընտանեկան բժշկության գրասենյակ է, որը ֆինանսավորվում է պետության կողմից, ունի նաև վճարովի ծառայություններ: Ի՞նչ հարկատեսակներով այն պետք է հարկվի: Ասեմ նաև, որ շրջանառությունը չի գերազանցում 58,35 մլն դրամը: Խնդրում եմ շտապ պատասխանել: Կանխավ շնորհակալություն:
Անի, վճարովի ծառայությունները կհամարվեն շահութահարկով հարկվող գործառնություններ: Ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունները ներկայացնում են միայն շահութահարկի պարզեցված հաշվարկ` մինչև այդ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ), իսկ ֆինանսական հաշվետվությունները (հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն) հարկային մարմին չեն ներկայացնում: