astxik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, եթե առնչություն ունեք այս հարցին.
ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ունի նաև արտոնագիր ավտոտեխսպասարկմամբ զբաղվելու համար: Օրինակ, մեքենան մտնում է բոքս վերանորոգման համար, զննման ընթացքում հայտնաբերվում է, որ տվյալ մեքենայի մասերից մի քանիսը պետք է փոխարինվեն նոր մասերով: Այս դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում: Ես հետաքրքրվել եմ տարբեր հարկային և այլ աշխատողներից, ստացել եմ տարբեր պատասխաններ: Խնդրում եմ դուք էլ փորձեք պատասխանել, և եթե կարելի է` հիմնավորեք փաստերով կամ թողեք ձեր կարծիքը: Շնորհակալություն:
Ավտոտեխսպասարկումը հարկվում է արտոնագրային վճարով:Հարկը վճարում եք ըստ ելակետային տվյալների, թե քանի աշխատող ունեք, քանի բոքս ունեք: Յուրաքանչյուր աշխատողի համար վճարում եք ամսեկան 5-հազարական դրամ սոց վճար, ամեն եռամսյակ վճարում եք արտոնագրի համար համաձայն ելակետային տվյալների:
Իրինա ջան, խոսքս արտոնագրով հարկվող մասին չի վերաբերվում (հետո միայն ԱՁ-ի համար է նախատեսված 5000 դրամ եկամտային հարկը, իսկ վարձու աշխատողների համար ընդհանուր է), այլ ապրանքի մասին, որ տեղադրում եմ մեքենայի վրա, ապրանքի, ոչ թե սպասարկման:
Աստղիկ ջան, այժմ ես էլ եմ կանգնել նույն խնդրի առջև և ստացել ու ստանում եմ տարբեր պատասխաններ: Դուք ինչ-որ կերպ գտա՞ք Ձեր հարցի պատասխանը, թե՞ այդպես էլ ոչ: