Աշխատողը գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Գալյա.

Աշխատողը 04.03.2013թ. գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Հունվար և փետրվար ամիսների համար փոխանցվել է սոց. փաթեթի գումար 22 000 դրամ: Մարտ ամսվանից սոց. փաթեթի գումարի փոխանցումը պե՞տք է դադարեցվի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսինե

Դուք երևի ի նկատի ունեիք, որ հունվար, փետրվար ամիսների համար վճարել եք եկամտային հարկ: Մինչև մարտի 3-ը ներառյալ պետք է հաշվարկեք աշխատողի աշխատավարձ, դրա համար նաև եկամտային հարկ, որը պետք է ներկայացվի մարտ ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ և ենթակա է վճարման պետբյուջե: Մարտի 4-ից սկսած Դուք տվյալ աշխատողի համար պետբյուջե այլևս եկամտային հարկ չեք վճարելու: Դուք պետք է հաշվարկեք հղիության և ծննդաբերության նպաստ, որն էլ կազմակերպությունը պետք է վճարի աշխատողին: Այդ վճարված նպաստի չափը որպես ծախս ներկայացվում է նպաստի վճարման ամսվա հաշվետվությունում: Նպաստի հաշվարկման համար կարող եք նայել “Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին” ՀՀ օրենքի 22 հոդվածը:

Galya

Ոչ, Արսինե ջան, խոսքը վերաբերվում է դպրոցի, որի բոլոր աշխատողները օգտվում են սոց. փաթեթից (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի): Տվյալ դեպքում ուսուցչուհին փետրվար ամսին ապահովագրվելուց (առողջության պետական ապահովագրություն) 1 ամիս հետո` 04.03.2013թ-ին գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Հունվար և փետրվար ամիսների համար փոխանցվել է սոց. փաթեթի գումար յուրաքանչյուր ամսվա համար 11000 դրամ: Հարցն նրանումն է` շարունակվելու է տվյալ ուսուցչուհու սոցիալական փաթեթի հաշվեհամարին փոխանցվել սոց. փաթեթի գումարները, թե ոչ: