Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության դեպքում

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 2011թ սեպտեմբերից գրանցված աշխատող եմ, 2013թ փետրվարի 1-ին պառկել եմ հիվանդանոց վաղաժամ ծննդաբերության համար, ամսի 19-ին փակվել է իմ անաշխատունակության թերթիկը: Որպես ամբուլատոր հիվանդ մեր պոլիկլինիկայում շարունակվել է` բժիշկների ցուցումով, փակվելու է մարտի 19-ին, 20-ից անցնելու եմ դեկրետի: Ինձ մոտ բարդ հղիություն է, խնդրում եմ ձեզ հնարավորին շուտ ասել` որքա՞ն գումար պետք է ստանամ բյոլետենի և դեկրետի համար: Աշխատում եմ 5 օր, իսկ աշխատավարձս` 40000 դրամ է: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
N.Nersisyan

Մոտավորապես 211 500 դրամ պետ բյուջեից (ուղղակի 2013 հունվար փետրվար ամիսների աշխատավարձը հաշվել եմ 40 000 դրամով), որը պետք է փոփոխված լիներ (նվազագույնի շեմը փոխվելու հետ կապված):