Կարո՞ղ է ՊՈԱԿ-ը աշխատել շրջանառության հարկով

Կարինե.

Խնդրում եմ օգնեք: Կարո՞ղ է ՊՈԱԿ-ը աշխատել շրջանառության հարկով: Չենք գերազանցում ԱԱՀ-ի շեմը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարապետյան

Հարգելի Կարինե,
Իհարկե ՊՈԱԿ-ը չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Հոդված 4. Շրջանառության հարկ վճարողները
1. Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) հարկ վճարողները (այսուհետ` անձինք):

Ինչպես տեսնում եք` թվարկվածներում պետական ոչ առևտրային կազմակերպության վերաբերյալ գրառում չկա: