Տեղափոխման բեռնագիր

Ելենա.

Ողջույն բոլորին…
Հարց ունեմ կապված ռուսերեն ասած «на реализацию» տեղափոխման հետ: Փորձում եմ իմ աշխատանքում կիրառել վաճառքի համար մի շատ մեր կազմակերպության համար կարեւոր ձեւ:
Ունեմ X քանակի ապրանք: Ուզում եմ տեղափոխել Ա խանութ ցուցադրման, հետեւաբար գրում էմ տեղափոխման ամփոփագիր նշելով գրքի համարն ու տողը եւ գրանցում եմ «ԱՌԱՔՄԱՆ»գրքում (ԻՆՉ ԳԻՆ ՊԵՏՔ Է ՆՇԵՄ ԳՐՔՈՒՄ???): Ապրանքից վաճառվեց Y հատ: «Հասույթի» գրքում մուտք եմ Ա խանութից «տեղափոխման բեռնագրով» ետ ընդունած անում X-Y չվաճառվող քանակը, ԻՍԿ ԻՆՉ ԳՆՈՎ ՉԳԻՏԵՄ ԻՆՁ ԵՏ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ: 2 բեռնագրերով առաջացած տարբերությունով՝ Y հատ ապրանքի համար գրում եմ Հ/Ա ու արդեն չեմ գրանցում գրքում:
Խնդրում եմ օգնեք հասկանալ գործընթացս ճիշտ է այդպես օրենքով: Եվ որտեղ ընդհանրապես կարելի է կարդալ այս ձեւի մասին????
Շնորակալ կլինեմ արձագանքների համա….

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Alfa Cassiopeya

Հարգելի Ելենա
Ինչպես հասկացա Ձեր դեպքը հետևյալն է.
Դուք բազային պահեստից ապրանքները տեղափոխում եք խանութներ` կոմիսիոն վաճառքի նպատակով, ապա այնտեղ վաճառքից հետո մնացորդը հետ եք ընդունում:
. Եթե խանութները Ձեր ֆիրմային մասնաճյուղերն են, ապա դա համարվում է ապրանքների տեղափոխում, և գին բաժնում կարող եք ոչինչ չլրացնել(ՀՀ առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման մասին որոշման կետ 15), կամ լրացնել գինը ինքնարժեքով(քանի որ բեռնագրերում էլ գինը ինքնարժեքով է նշված լինելու): Իրենց հերթին ֆիրմային խանութներում ապրանքների մի մասը կհանեն վաճառասրահ, որոնք կլրացվեն “ՀՀ տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների եվ դրանց գների(հասույթի) գրանցման (հաշվառման)” գրքում` արդեն վաճառքի գներով: Ձեր ասած X-Y քանակը դուք նորից ինքնարժեքով պետք է հետ ընդունեք: Իսկ Y քանակի համար Հ/Ա պետք է գրի Ա խանութը, որը պետք է առաքման գիք ունենա և նշի իր առաքման գրքի համարը, էջը և տողը կամ ՀԴՄ կտրոն տա:
. Եթե Ա խանութը Ձեր ֆիրմայի հետ կապ չունի, ապա Ձեր առաքման գրքում դուք կլրացնեք վաճառքի գինը ներառյալ ԱԱՀ-ն, հետ կնդունեք ինքնարժեքով: Հետ ընդունելը կապ չունի գրանցամատյանի լրացման հետ, Դուք ուղղակի համապատասխան հաշվապահական ձևակերպում կտաք:
Կարող եք “վիրտուալ” պահեստ ստեղծել և բոլոր այն X ապրանքները, որոնք առաքվում են խանութներին Ձեր “իրական” պահեստից տեղափոխեք այդ “վիրտուալ” պահեստ: Y քանակի վաճառքների դեպքում Y -ը դուրս գրեք, իսկ X-Y-ը հետ վերադառնալու դեպքում տեղափոխեք “վիրտուալ” պահեստից “իրական” պահեստ:

Փորձեցի իմ իմացածի չափով Ձեզ օգտակար լինեմ:
Հարգանքներով Ա. Ավետիսյան

Գրիգոր

Ողջույն Ելենա: Ես օրինակ առաքման գրքում գրանցում եմ ներքին տեղափոխություն , և հետևաբար գիտ չեմ նշում:

Ելենա

Շատ շնորհակալ եմ պատասխանների համար…. Ֆիրմային խանութի պարագայում պարզ է, բայց ինչ վերաբերում է 2-րդ դեպքին մի քիչ հարցեր առաջացան, կօգնեք?
–Եթե Ա խանութը Ձեր ֆիրմայի հետ կապ չունի, ապա Ձեր առաքման գրքում դուք կլրացնեք վաճառքի գինը ներառյալ ԱԱՀ-ն – ԳՐՈՒՄ ԵՄ Հ/Ա, թե Բեռնագիր վաճառքի գնով եւ պետք է երեւա ԱԱՀ-ի տող???
— հետ կնդունեք ինքնարժեքով – Հետ ընդունելուց Ա խանութը կտա ինձ Հ/Ա/Բեռնագիր նույն իմ տված վաճառքի գնով եւ ԱԱՀ-ով ես կլրացնեմ հասույթի գրքում?
—Հետ ընդունելը կապ չունի գրանցամատյանի լրացման հետ – ինչու? Չէ որ Ա խանութը ապրանքն ինձանից ստացել է թղթով (Հ/ա կամ Բեռնագրով)ընդունելիս ձեւակերպել է մուտք, բա ելքը չպետք է երեւա? Իսկ ես հասույթի գրքում չեմ գրանցում

Իսկ ինչ վերաբերվում է «վիրտուալ» պահեստին այդպես կարող եմ անել իմ համար: Բայց ցանկանում եմ այդ ձեւով աշխատել մի շարք խանութների հետ եւ եթե գան ստուգման ու ես փաստացի չունեցա այդ ապրանքը լավ չի լինի: Այ թե ինչու եմ տառապում:)))

Alfa Cassiopeya

Հարգելի Ելենա
_Եթե Ա խանութը Ձեր ֆիրմային խանութը չէ, իմ կարծիքով, կոմիսիոն վաճառքի դեպքում բեռնագրի համարը կգրեք և այնտեղ արտացոլված գումարը(նայեք փաստաթղթերի կառավարության կողմից հաստատված լրացման կարգերը): Իսկ վաճառքի դեպքում Հ/Ա համարը և այնտեղ արտացոլված գումարը:
_Հիշեցնեմ , որ “ՀՀ տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների եվ դրանց գների(հասույթի) գրանցման (հաշվառման) մասին ” N 315 որոշման մեջ ասվում է.
1.Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) վաճառող (այդ թվում` կոմիսիոն հիմունքներով) կազմակերպությունների, այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) վրա, որոնք ունեն ապրանքների անմիջական ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ և ՎԱՃԱՌՔ:
6. Գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ(սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները` ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը (բայց ոչ ուշ, քան մինչև ապրանքներն ստանալու օրվա ավարտը)` անկախ առևտրի իրականացման ձևից (մեծածախ կամ մանրածախ):

Ըստ այդմ Ձեր ՊԱՀԵՍՏ(ՈՉ ՑՈՒՑԱՍՐԱՀ ՈՒ ՎԱՃԱՌԱԿԵՏ) մուտք եղած ՁԵՐ(ԿՈՄԻՍԻՈՆ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ հետ եկած) ապրանքները դուք հասույթի գրքում չեք լրացնում:

Հարգելի Ելենա, դա իմ կարծիքն է, կարող եք ուրիշներին էլ լսել և Ձեր կոնկրետ դեպքի համար որոշում կայացնեք: Մաղթում եմ Ձեզ հաջողություն:

Հարգանքներով Ա. Ավետիսյան

Ելենա

Անչափ շնորակալ եմ Ա. Ավետիսյան:) Դուք բավականին ինձ օգնեցիք:)

Alfa Cassiopeya

Խնդրեմ Ելենա)
Ուրախ եմ, որ կարողացա օգնել:

Ելենա

Alfa Cassiopeya մի խանդրանք էլ ունեմ: Կարող եք նշել աղբյուրներ որտեղ կարող եմ կարդալ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿՈՄԻՍԻՈՆ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ, Տիպային «Կոմիսիոն վաճառքի պայմանագրեր» գոյություն ունեն?

Աստղիկ

Հարգելի Ելենա չեմ կարծում, որ ինտերնետում կգտնեք նման պայմանագրեր, բայց գրախանութներում հաստատ կլինեն: Անի գրատանը(հանրապետության հրապարակի մոտ), Ծիծեռնակ գրատանը(Նալբանդյան փողոց) տեսել եմ տիպային պայմանագրերի ժողովածուներ, ու այնքան էլ թանկ չեն 1500-3000 դրամ: Կարող եք վերցնել, և խմբագրել կոնկրետ ձեր դեպքի համար: Երբ ես էլ նոր էի սկսում վերցրել եմ այդ ժողովածուներից, և մշակել եմ իմ աշխատանքին, ոլորտին համապատասխան ձևեր: Հիշում եմ, որ մշակել էի նյութական պատասխանատվության պայմանագրեր, աշխատանքային ներքին կանոնակարգ, պաշտոնի հրահանգ(ամեն կոնկրետ պաշտոնի համար գործառնությունների շրջանակ): Մի խոսքավ այդ պայմանագրերը տիպային են, խորհուրդ կտայի մշակել, խմբագրել, և նոր կիրառել:

Հարգանքներով Ա. Ավետիսյան

Ելենա

Աշխատանքային պայմանագրերն ես էլ եմ մշակել այդ սկզբունքով: Ծիծեռնակում չունեին նման պայմանագիր, Անի գրատանը դեռ չեմ հարցրել: Շնորակալ եմ խորհրդի համար Աստղիկ: