Գրանցման հայտի ճշգրտում

Հելեն.

Հարգելիներս, մի հարց ունեմ: Հունվար ամսին ուղարկել եմ աշխատողների գրանցման հայտ, որտեղ մի աշխատողի պաշտոնը նշել եմ միայն թարգմանիչ, այնինչ՝ պետք է գրեի նաև տնօրեն: Եթե փետրվարի հաշվետվության ժամանակ նաև ուղարկեմ արդեն ուղղված գրանցման հայտը, որևէ խնդիր կառաջանա՞:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լուսինե

Հարգելի Հելեն, եթե Դուք փետրվարին նույն աշխատակցի համար ցանկանաք նոր գրանցման հայտ ուղարկել, բնականաբար խնդիր կառաջանա: Համակարգը թույլ չի տա ստորագրել, ուղարկել: Դուք պետք է մտնեք անձնական գրասենյակ, ապա՝ աշխատողներ, գտնեք տվյալ աշխատողին, տաք խմբագրել, նշեք «այս աշխատանքային հարաբերությունները հանձնվել են սխալմամբ» նշիչը, ապա սեղմեք ավելացնել նոր աշխատանքային հարաբերություն կամ պաշտոն և լրացնեք ճիշտ տվյալները, որից հետո պետք է տաք գրանցել:

Հելեն

Շատ բարի, Լուսինե ջան: Հետաքրքիր է` երբ նման խմբագրում կատարեմ, արդյո՞ք որևէ խնդիր չի առաջանա, նկատի ունեմ՝ տուգանք: