Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես ԱՁ եմ և վարում եմ առաքման գիրք: 2013 հունվար ամսից վարելու՞ եմ առաքման գիրք, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց` ես վճարում էի 11% առանց հիմնավորող փաստաթղթի ձեռքբերման դեպքում, այս նոր տարում ի՞նչ պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Եթե ԱԱՀ վճարող չես, ապա առաքման գիրքը դուրս եկավ 2013թ-ից:
Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանի Հանրապետությունում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս եկամտային հարկը հաշվարկում և պահում է 11 տոկոս դրույքաչափով` վճարված եկամուտների նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողին վճարված եկամուտները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով:
Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`
1) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները, Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն և ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, կամ
2) եկամուտները վճարման ենթակա են նոտարին,
3) ֆիզիկական անձին վճարվում են մրցույթների և մրցությունների իրային շահումներ (մրցանակներ), ինչպես նաև խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած շահումներ:
Nerses_Nersisyan շնիկ mail.ru
Հարգելի Ներսես, դուք շատ հանգամանալից պատասխանել եք Անիի հարցին: Ես լիովին համամիտ եմ Ձեզ:
Հարգելի Ներսես, Ձեր երկրորդ պատասխանը սխալ է, քանի որ “Շրջանառության հարկի մասին” օրենքի 11 հոդվածի 3 կետի համաձայն շրջանառության հարկ վճարողները ազատվում են 11%-ի պարտավորությունից: