Մարիամ Հարությունյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակներով է հարկվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ՍՊԸ-ն: Տվյալ ՍՊԸ-ն չի գերազանցում 58,5 միլիոնի շեմը (նոր ստեղծված կազմակերպություն է): Ունի 1 հիմնադիր, վերջինս էլ հենց հանդիսանում է ընկերության տնօրենը, այլ աշխատող չունի: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել շտապ:
Կանխավ շնորհակալություն:
Տվյալ ոլորտի գործունեության համար վճարվում է հաստատագրված վճար:
ՀՎ = ելակետային տվյալ x ուղղիչ գործակից x 2000
Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով:
Բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար` սույն կետով («Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի հոդված 41, կետ 2) սահմանված գործակիցներից առավելագույնը (1.9):
Բարև Ձեզ:
Ուզում եմ մի փոքր հստակեցնել. ելակետային տվյալ է համարվում բեռնատար մեքենայի ամբողջ բեռնատարողությու՞նը, թե՞ կոնկրետ տվյալ դեպքում բարձված բեռի քաշը՝ արտահայտված տոննաներով (անկախ բեռնատարի տարողունակությունից):
Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ, Արթուր: Ելակետային տվյալ է համարվում բեռնատար մեքենայի ամբողջ բեռնատարողությունը՝ անկախ բարձված բեռի քաշից: