Գործուղման ծախսի հետ ապրանքի ձեռքբերում

Նարե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի բան եմ ուզում հարցնել ու խնդրում եմ՝ հնարավորինս շուտ օգնեք ինձ: Հնարավո՞ր է արդյոք գործուղման ծախսի հետ դուրս գրել նաև գումար ինչ-որ ապրանք (ՀՄ) ձեռք բերելու համար: Դա այն դեպքում, երբ ապրանքը գնված է նույն վայրից, որտեղ որ գործուղված է աշխատակիցը: Նշեմ նաև, որ գործուղման նպատակը լրիվ այլ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աստղիկ

Այո, իհարկե, կլինի փողի ելք և նոր հիմնական միջոցի ավելացում, ուղղակի պետք է նաև դրա մասին ինչ-որ տեղ նշվի, որ հետո հարկայինին ներկայացվի:

Մելինե

Կլինի, ուղղակի կարող եք լրացնել առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն՝ մի վանդակում նշելով գործուղման գումարը, մյուսում՝ ՀԴՄ ձեռքբերման գումարը: Ձեզ ելքի օրդերով կտան ընդհանուր գումարը: Դուք առհաշիվ գումարների ծախսման հաշվետվության հետ կներկայացնեք գործուղման վկայականը՝ որպես գործուղման գումարի հիմք, և ՀԴՄ-ի ձեռքբերման փաստաթուղթը: