Եթե կազմակերպությունը նույն ֆիզ. անձի հետ կնքում է 2 պայմանագիր…

Մհեր.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին:
Եթե կազմակերպությունը նույն ֆիզ. անձի հետ 1 ամիս ինտերվալով կնքում է 2 ծառայության մատուցման պայմանագիր, յուրաքանչյուրի տևողությունը 10 օր, ինչպես պետք է հաշվարկել երկրորդ պայմանագրի եկամտահարկը` աճողական կարգով, թե ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գրիգոր

Հոդված 20. Հարկը պահելը հարկային գործակալի կողմից

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:
Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:
2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`
ա) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները և Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման վկայականի համարը.
բ) (20-րդ հոդ. 2-րդ կետի «բ» ենթ. ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-287)
գ) ֆիզիկական անձին վճարվում է սույն օրենքի 6 հոդվածի «ե» և «զ» ենթակետով սահմանված եկամուտներ:
(20-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-52-Ն)

Հոդված 21. Հարկային գործակալի վճարած եկամուտներից հարկի գումարը որոշելը

1. Հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է հետևյալ չափերով.
ա) սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար` երեք տոկոս դրույքաչափով, և այլ կազմակերպությունների համար` տասնհինգ տոկոս դրույքաչափով, վճարվող եկամտի գումարից` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները.
բ) մյուս բոլոր դեպքերում` սույն օրենքի 18 հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից:
2. Հարկի պահումը (գանձումը) իրականացվում է յուրաքանչյուր վճարման դեպքում: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով տվյալ վճարման վայրում ընթացիկ հարկային ամսում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին կատարված վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցումների չափից:
(21-րդ հոդ. փոփ. 26.12.00 ՀՕ-130, 14.12.01 ՀՕ-287)

Lusine

Ավելի լավ է կարդաք Սոց.-ի և եկամտահարկի հրահանգը, այնտեղ օրինակներով և շատ մատչելի գրված է, և կստանաք Ձեր բոլոր հարցերի պատասխանները: Վաճառում են Խորենացի փողոցի վրաˋ Պետ. Եկամուտների Կոմիտեի կրպակում:

Էդգար

Հարգելի Գրիգոր, Ձեր պատասխանը հրապարակելու պահին Ձեր կողմից նշված Հոդված 21 արդեն փոփոխվել է.
“ա) սույն oրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` 11 տոկոս դրույքաչափով` վճարված եկամտի գումարի նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն oրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի)”: