ԱՁ եկամտահարկը հաշվարկելու համար

Մարինե.

Բարձ Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ԱՁ-ի համար երկամտահարկ հաշվարկելիս նվազեցվու՞մ են սոց. վճարները, և արդյո՞ք նվազեցվում է նաև յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ, չնայած այն բանին, որ վերջին 3 ամիսներին ստացել է 4-8 հազար դրամ եկամուտ: Եկամատահարկը հաշվարկելու համար արդյո՞ք պետք է ամբողջ տարվա ստացած եկամուտը գումարենք իրար, հանենք վճարված սոց. վճարները և յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Հարգելի Մարինե, ԱՁ եկամտահարկը հաշվարկելու համար տարվա ընթացքում ստացված եկամտից հանում եք կատարված ծախսերը, այդ թվում սոց. վճարը, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատած ամսվա համար 32 500 դրամ նվազեցում եք կատարում, ապա կատարում եկամտահարկի հաշվարկը` մինչև 960 000 դրամ` հարկվող եկամտի 10 տոկոսը, 960 000 դրամից ավելի` 96 000 դրամին գումարած 960 000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը:

Մարինե

Շնորհակալություն, հարգելի Արամ:

Վոլոդյա

Բարև Ձեզ, ես այս ոլորտում սկսնակ եմ, եթե հնարավոր է, կարո՞ղ եք վերը նշվածը լիարժեք թվային հաշվարկի տեսքով ներկայացնել: Շնորհակալություն: