Առաքման գրքի լրացման հետ կապված

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը փոխառություն է վերցրել հիմնադիրից բենզինի տեսքով և պետք է վերադարձնի նույն տեսքով: Պայմանագրի ժամկետն շուտով լրանում է: Արդյո՞ք հետ վերադարձը պետք է գրանցվի առաքման գրքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Իմ կարծիքով` այո:

hermine

Ես կարծում եմ, որ բենզինի վերադարձը չպետք է գրանցվի առաքման գրքում: Իսկ եթե բենզինի փոխարեն գումար լիներ փոխառություն, վերադարձի ժամանակ որտե՞ղ պիտի գրանցեիք:

LENA

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գրված է, որ փոխառություն տալու իրավունք ունեն միայն բանկերը և լիցենզավորված կազմակերպությունները:

Մարիամ

Եթե դուք վերադարձնելու համար ձեռք բերված բենզինը մուտքագրել եք այն պահեստ, որտեղի հասցեն նշված է ձեր առաքման գրքի վրա, ուրեմն ելքագրելուց անպայման պիտի նշեք, որ այդ պահեստից է դուրս եկել տվյալ կազմակերպության կամ անհատի համար համաձայն ձեր ունեցած պայմանագրի և ամպայման պիտի գրանցվի առաքման գրքում :