ՀԿ հիմնադրման վերաբերյալ

Էլլա Բաղրամյան.

Բարև ձեզ: Մի հարց էի ուզում տալ: Ես ցանկանում եմ հիմնադրել կենտրոն, որտեղ երեխաները անվճար կսովորեն օտար լեզուներ, համակարգիչ, և որը կֆինանսավորվի դրամաշնորհների գումարով: Հիմա հարցս հետևյալն է՝ որպես ՀԿ պետք է գրանցե՞մ պարտադիր, թե՞ կարող եմ նաև որպես ՍՊԸ կամ այլ կերպ գրանցել: Ինչպես նաև՝ հետագայում պետվճարները մինիմալացնելու համար ո՞ր ձևն է օպտիմալ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Փաստաբան

Հարգելի Էլլա,
եթե Ձեր ցանկությունը երեխաներին անվճար օտար լեզուներ սովորեցնելն է, ապա Ձեր գործունեությունը բարեգործական է, հետևապես և իրավական կառուցվածքը ՀԿ: ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն հիմնադրվում են շահույթ ստանալու նպատակով, որը Ձեր պարագայում, չնայած որ դրամաշնորհներ առկա են լինելու, միևնույն է համարվում է ոչ առևտրային գործունեություն: Իսկ հարկային դաշտում բնականաբար Դուք ՀԿ-ով կունենաք առավելություններ առևտրային կազմակերպությունների նկատմամբ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 53 80 86 կամ 077 606 605:

lyly

Բացեք բարեգործական հասարակական կազմակերպություն, շահույթ չհետապնդող lyly23 շնիկ rambler.ru