Ալլա.
Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` անհատ ձեռներեց գրանցվելու համար ո՞ր պետ. ռեգիստորին պետք է դիմենք: Այսինքն այն տարածաշրջանի պետ. ռեգիստորին, որտեղ որ գրանցված ենք, թե՞ գործունեությունն իրականացվող տարածաշրջանի պետ. ռեգիստորին: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Ալլա, հիմա պետ. ռեգիստրը կենտրոնացված է, գտնվում է Կոմիտասի պող, 49/3 շենք հասցեում:
Շատ շնորհակալություն: Իսկ անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կապելու դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է կադաստրային վկայականն ու նոտարական հաստատումը:
Հարգելի Ալլա,
անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու դեպքում կադաստր դիմումի հետ մեկտեղ պետք է ներկայացնեք անշարժ գույքի վկայականի պատճենը, վարձակալության պայմանագրի բնօրինակը, անձնագրի պատճենը և 26650 ՀՀ դրամ պետական տուրքի և սպասարկման վճարի վճարման անդորրագրերը: Ինչպես նաև գոյություն ունեն ՀՀ Կառավարության հաստատած պայմանագրերի օրինակելի ձևեր, որոնք կնքելու ժամանակ (Ձեր դեպքում վարձակալության պայմանագիրը) չի պահանջվում նոտարական վավերացում: Այս դեպքում պետք է ի նկատի ունենալ, որ կնքվող պայմանագիրը համապատասխանում է օրինակելի ձևին, և անպայման կադաստրում կնքվելու է առանց լիազորված անձի, հակառակ դեպքում նոտարական վավերացումը անհրաժեշտ է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 53 80 86 կամ 077 606 605:
Շատ շնորհակալություն)