Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում…

Adriana.

Եթե կազմակերպությունը ԱԱհ վճարող չի համարվում պետք Է՞ արդյոք տեղեկություն տալ ստացված հաշիվ ապրանքագրերի մասին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
L4

Հարգելի Adriana,
1,1. Համաձայն 2009թ. ապրիլի 3-ի N 808-Ն հրամանիˋ ԱԱՀ վճարող համարվող անձինք յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին ներկայացնում են տեղեկություններ, տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված այն հարկային հաշիվների (այսուհետ` հարկային հաշիվների) վերաբերյալ, որոնցում ցույց տրված հարկվող շրջանառության մեծությունը (ԱԱՀ-ի 20% դրույքաչափով կամ 16,67% հաշվարկային դրույքաչափով հարկվող` առանց ԱԱՀ-ի), գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված չափը:
1,3. ԱԱՀ վճարող չհամարվող անձինք կարող են ներկայացնել ԱԱՀ վճարող համարվող ժամանակաշրջանների համար ճշգրտված կամ չներկայացված տեղեկություններ` սույն կարգին համապատասխան:
Այսինքնˋ օրենքը հստակ նշում, որ տեղեկություններ պետք է ներկայացնեն ԱԱՀ վճարող համարվող անձինք, իսկ ԱԱՀ չվճարողները, եթե ունեն ճշգրտումներ նախորդ ժամանակշրջանների համար, երբ համարվել են ԱԱՀ վճարող, կարող են ներկայացնել ճշգրտված կամ չներկայացված տեղեկություններ:

Grigor

Հարգելի Ադրիանա, կուզեի նշել նաև, որ ուշադրություն դարձնեիք նրա վրա, որ տեղեկությունները տրամադրվում են Հարկային հաշիվների համար, իսկ ամեն հաշիվ-ապրանքագիր չէ որ համարվում է հարկային հաշիվ:

Լիդա

Իսկ եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է և հարյուր հազար դրամը գերազանցող հարկային հաշիվ ոչ դուրս է գրել, ոչ էլ ստացել է, արդյո՞ք զրոյական տեղեկանք ներկայացնել պետք է, թե՞ ոչ: