Արման.
Հարգելի կոլեգաներ, երբ կազմակերպությունը իր սեփական արտադրանքը առաքելու համար հարկային հաշվում առանձնացնում է այդ ծառայության արժեքը` նշելով ԱԱՀ, արդո՞ք դա ճիշտ է, թե՞ անհրաժեշտ է ՀՏ ներկայացնել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն, քանի որ փաստորեն կազմակերպությունը զբաղվում է ավտոտրանսպորտային գործունեությամբ:
Վաճառք չհանդիսացող տեղափոխումների համար ԱԱՀ-ի հաշիվ չի գրվում: Սեփական արտադրանքի տեղափոխումը չի համարվում ավտոտրանսպորտային գործունեություն:
Հարգելի Սամվել, կոնկրետ այս տեղափոխումը հանդիսանում է վաճառք, և դիմացի կողմը հաշիվ է պահանջում մատուցված ծառայության` բեռնափոխադրման համար: Հիմա այս դեպքում ի՞նչ հաշիվ է գրվելու, թե՞ ծառայությունը առանձնացվելու է նույն հաշվում (բայց չէ՞ որ հաշիվները լինում են կամ ծառայության, կամ ապրանքի մատակարարման):
Պետք է լրացվի երկու հաշիվ, մեկը ապրանքների համար, մյուսը ծառայությունների:
Իսկ ծառայության հաշիվը լինելու է հարկայի՞ն հաշիվ, թե՞ հաշիվ-ապրանքագիր:
Եթե դուք հաստատագրված վճարների օրենքի համաձայն հանդիսանում եք ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնող, այդ դեպքում տեղափոխության համար դուրս եք գրում ոչ հարկային հաշիվ, քանի որ հաստատագրված վճար վճարողներն ԱԱՀ չեն վճարում: