Աղավնի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը գնացել է արձակուրդ մայիսի 4-ից, արձակուրդայինը կազմել է 100000/21*20=95238դր., իսկ աշխատավարձը մայիս ամսվա երկու օրվա համար 100000/20*2=10000դր: Խնդրում եմ պատասխանեք, սոց-ի և եկամտահարկի հաշվարկները կատարվում են առանձի՞ն (այսինքն 10000-ից եկամտահարկ չպիտի պահվի և ապահովադրի սոց. չպիտի հաշվարկվի), թե՞ հաշվարկները կատարել եկամուտների հանրագումարից, այսինքն՝ 105238-ից: Կանխավ շնորհակալ եմ:
Եկամտահարկի և սոց. վճարի պահումները պետք է կատարեք` ելնելով տվյալ ամսվա եկամտի ընդհանուր հանրագումարից, այսինքն ձեր դեպքում 105238 դրամից:
Հաշվարկը պետք է կատարել հանրագումարից (տվյալ դեպքում 105 238-ից), ֆիզ. անձից տվյալ ամսում կատարվում է եկամուտների համար մեկ անգամյա հաշվարկ, հետևաբար գումարում ենք բոլոր եկամուտները և հանրագումարից կատարում համապատասխան պահումներ:
Հաշվարկը պետք է կատարել հանրագումարից 105 238-ից ֆիզ. անձից տվյալ ամսում կատարվում է եկամուտների համար մեկ անգամյա հաշվարկ, գումարում ենք բոլոր եկամուտները և հանրագումարից կատարում պահումներ: