Կարինե.
Խնդրում եմ պատասխանել՝ ե՞րբ, քանի՞ ամսականից են գնում ֆիզիոլոգիական արձակուրդ: Կանխավ շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Կարինե.
Խնդրում եմ պատասխանել՝ ե՞րբ, քանի՞ ամսականից են գնում ֆիզիոլոգիական արձակուրդ: Կանխավ շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հղիության արձակուրդ հասնում է այն ժամանակ, երբ լրանում է հղիության 7 ամիսը, որից հետո հղիին տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ 140 օր տևողությամբ:
70 օր ծննդաբերելուց առաջ:
ՀՀ ԱՕ. Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: