Վալոդիա.
Ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով իր սեփականությունը հանդիսացող մեկից ավելի ավտոմեքենաներ տվել է վարձակալության: Արդյո՞ք դա կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ոչ, և ո՞ր իրավական ակտում կարելի է կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալություն:
Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:
Կոնկրետ տվյալ գործունեությունը ունի պարբերական բնույթ, նախ այն, որ տրվում է մեկից ավելի ժամանակահատվածների, երկրորդն էլ մեկից ավելի ավտոմեքենաներ, սակայն հաշվի առնելով կրկնակի հարկման սկզբունքը, եթե եկամտի վճարման աղբյուրի մոտ պահում է կատարվում հարկի (եկամտահարկի), ապա դա չի կարող դիտվել որպես հարկման ենթակա գործունեություն, ուստի և ձեռնարկատիրական գործունեություն: