Anna.
2011թ-ին ՍՊԸ-ի հարկվող շրջանառությունը առանց ԱԱՀ եղել է 57 մլն, 2012 թ-ին սխալմամբ մնացել է ԱԱՀ վճարող, հաշվանցել է ստացած հարկային հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ն և դուրս է գրել հարկային հաշիվների և չեկեր ԱԱՀ-ով, ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել ամսական:
Հարց 1: ԱԱՀ օրենքի 29-րդ հովածում նշվում է, որ եթե ԱԱՀ վճարող չհամարվող անձը ԱԱՀ-ով հարկային հաշիվ է դուրս գրում, ԱԱՀ-ն պետք է մուծի, սակայն չեկերի մասին ոչինչ ասված չէ: Դա արդյո՞ք վերաբերում է նաև չեկերին:
Հարց 2: Եթե հայր ու տղա 2 տարբեր իրավաբանական անձի միակ հիմնադիրներն են, նրանք փոխկապակցված անձինք համարվու՞մ են և պետք է 2 էլ ԱԱՀ վճարող համարվեն, թե՞ ոչ:
1. Ստացվում է, որ բնակչությունից ԱԱՀ գանձել եք, սակայն բյուջե չեք ցանկանում փոխանցել:
2.1.Անձանց փոխկապակցված լինելու հանգամանքը որոշում է ՊԵԿ նախագահը
2.2.Քանի դեռ չկա վերոհիշյալ որոշումը, կազմակերպությունը / Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող համարվել չի կարող
2.3.Կազմակերպությունը / Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է համարվում որոշումը ստանալու պահից հետո