Հայկ.
Հարգելի գործընկերներ,
Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի դրույթների` միջին աշխատավարձի հաշվարկի հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և/կամ արձակուրդում և/կամ ոչ իր մեղքով պարապուրդում: Արդյո՞ք դա նշանակում է, որ այն դեպքում, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի ամսվա կեսից, իր այդ կես ամսվա աշխատավարձը պետք է ներառվի միջին աշխատավարձը հաշվարկելիս:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Հայկ, ոչ թե դա է նշանակում, որ այդ կես ամսվա աշխատավարձը պետք է ներառվի հաշվարկում, այլ սա` “…Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:”
Եթե ուզում եք հաշվել միջին ամսեկան աշխատավարձ արձակուրդային հաշվելու համար, ապա այդ կիսատ ամիսը չպետք է ներառեք հաշվարկում, քանի որ դա աշխատակցի մեղքով բացակայություն կամ հիվանդության պատճառով բացակայություն չի համարվում: