Mara.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առաջին անգամ տուգանքի չափը որքա՞ն է կազմում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Mara.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առաջին անգամ տուգանքի չափը որքա՞ն է կազմում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարկերի մասին օրենք
Հոդված 28. Հարկ վճարողի կողմից սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված կարգի խախտման` անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքների) տեղափոխման կամ առաքման կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:
Սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման`
1) կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով.
2) երրորդ փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով: