Արման.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն հանրային սննդի օբյեկտ է և ապրիլի 1-ից հանդիսանում է արտոնագրային վճար վճարող: Սպասարկման սրահի մակերեսը կազմում է 192 քառակուսի մետր: Ձեր կարծիքով ինչքա՞ն կկազմի արտոնագրային վճարի չափը եռամսյա կտրվածքով: Կանխավ շնորհակալություն:
225 000 + 50 մ2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 63 000, այսինքն` 15 * 63 000 = 945 000
225 000 + 945 000 = 1 170 000
Այս գումարի նկատմամբ կկիրառվի այս գործակիցներից որևէ մեկը` կախված Երևան քաղաքում գտնվելու վայրից`
առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4,
մյուս գոտիների համար 1.05:
Այսինքն, օրինակ եթե հանրային սննդի օբյեկտը գտնվում է առաջին գոտում, ապա արտոնագրային վճարը կլինի.
1 170 000 * 1.4 = 1 638 000
Սա եռամսյակային կտրվածքով: