Գիշերավարձի ծախսերի վերաբերյալ

Գոռ.

Բարև բոլորին: Հարցս վերաբերվում է գործուղումներին: Աշխատակիցը գործուղվել է արտասահման, բերել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (տոմսեր երկու երկրներից, գործուղման թերթիկներ կնքված), սակայն չունի գիշերավարձի հիմքերը: Իրավունք ունի՞ արդյոք ՍՊԸ-ն վճարել նրան գիշերավարձի համար 70% չափով: Եթե առնչվել եք այսպիսի պահի հետ, խնդրում եմ արձագանքեք:
Հարգանքով

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սաթեն

Կ Ա Ր Գ

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ
3.Աշխատողները ծառայողական գործուղման մեկնում են գործատուի կողմից տրված հրամանի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Հրամանի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից:

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

11.Գործուղումից վերադառնալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ:
Անձամբ ես գործուղումից վերադառնալուց հետո կատարում եմ վերահաշվարկ,իսկ գիշերավարձի փաստաթղթերի բացակայության դեպքում վճարում 70%
Կարդացեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն

Արթուր°

ՍՊԸ-ն իրավունք ունի վճարել գիշերավարձի համար առանց գիշերավարձի հիմնավորող փաստաթղթերի 70% կամ ավելի, սակայն շահութահարկով դա որպես ծախս չի դիտվի, այլ կդիտվի ֆիզ. անձին վճարված եկամուտ, որի համար պետք է պահվի եկամտահարկ:
N 2335-Ն որոշման 11-րդ կետում նշված 70 տոկոսը վերաբերվում է, ինչպես տեսնում եք, պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորվող հիմնարկներին, որոնք համապատասխանաբար օգտագործոմ են պետական միջոցները (որ գործուղվողը պետության հաշվին օր. լյուքս համարում չմնա, կամ մնա իր հաշվին): Մասնավոր կազմակերպություններին Հավելված N 2 գիշերավարձի առավելագույն չափերը չեն վերաբերվում, իսկ շահութահարկի օրենքի Հոդված 19-ով փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր են միայն ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ սահմանած չափը չգերազանցող օրապահիկի ծախսերը:

Հայկ Սարգսյան

Այստեղ անհրաժեշտ է նշել` գործուղումը արտերկիր է, թե ՀՀ տարածքում: Գիշերավարձի 70%-ը կիրառելի է օտարերկրյա գործուղման ժամանակ գիշերավարձը հիմնավորող փաստաթղթեր չլինելու դեպքում: