Անահիտ.
Հարգելի կոլեգաներ, ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ.
Հարգելի կոլեգաներ, ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Անահիտ, ապրանքի վաճառքի ժամանակ տալիս ենք այս ձևակերպումները.
դ-տ կ-տ
221 611 100 000
221 5243 20 000
711 216 80 000
Ենթադրենք, հետ վերադարձվեց ապրանքի կեսը: Ձևակերպումներն են.
դ-տ կ-տ
612 221 50 000
714 221 10 000 (սա ԱԱՀ կեսն է)
216 711 40 000
Ժամանակաշրջանի վերջում կճշգրտենք հասույթը.
դ-տ կ-տ
611 612 50 000
Կարծում եմ` կարևոր է քննարկել ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքը, ԱԱՀ-ի հետ հաշվանցման առանձնահատկությունների հաշվապահական ձևակերպումների տեսանկյունից:
Հարգելի Կարեն, բայց արդյո՞ք ԱԱՀ հետ հաշվանցումը կընդունվի ՀՏ կողմից: Ձևակերպումներում ես գրել եմ դ-տ 714 կ-տ 221 10 000, այսինքն ԱԱՀ կեսը ճանաչել եմ ծախս: Հետաքրքիր է` ինչպես է ՀՏ-ն վերաբերվում այս հարցին պրակտիկայում:
Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ-ի հարցում այստեղ ամեն ինչ պարզ է, ԱԱՀ վճարող կազմակերպությունը ապրանքի վերադարձի դեպքում ԱԱՀ-ի մասով տուժում է 100%, շահութահարկով շահում է 20%, դրա համար էլ հնարավորության դեպքում նման դեպքերում գնորդը ինքն է հաշիվ գրում վերադարձվող ապրանքների համար, իսկ վաճառողը վճարում է, որ ԱԱՀ չկորցնի:
Եթե ճշգրտենք հասույթը.
դ-տ կ-տ
611 612 50 000, ապա այնուհետև՝ 612 ճշգրտող հաշիվն ի՞նչ դեր է տանում: Ինձ հետաքրքրեցին հետագա քայլերը՝ ասենք ֆինանսական արդյունքի հաշվարկի մեջ 6-ով և 7-ով սկսվող հաշիվների տարբերության մեջ 612-ը դեր ունի՞, թե՞ ոչ:
ՀԳ.
Մասնավորապես թեմայից անկախ հիշենք, որ 725 կամ 625 հաշիվները իրենց չեն վերապահում:
Իսկ եթե դեբիտորական պարտքը 0 է, հետո է ետ վերադարձ կատարում: