Բացակայում են ՀՄ ձեռքբերման փաստաթղթերը

Մարինե.

Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին. ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիրը, արտերկրից ձեռք է բերել հիմնական միջոց (ավտոբուս), որի համար ֆակտուրա կամ հաստատող այլ փաստաթուղթ չունի, առկա են միայն մաքսատան փաստաթղթերը: Ավտոբուսը ձեռք է բերվել տնօրենի անձնական միջոցներով: Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս գնահատեմ հիմնական միջոցը և ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մուշեղ

Արդյո՞ք տնօրենը նաև հիմնադիր է հանդիսանում: Եթե այո, ապա կարող է ներդրում կատարել կանոնադրական կապիտալում: Եթե ոչ, այդ հիմնական միջոցը կճանաչվի եկամուտ կազմակերպության համար, եթե այն հաշվառվի, կամ պետք է հենց այնպես օգտագործեք` ցույց չտալով հաշվապահությունում, հետևանքները անհայտ են: Կարող եք նաև վարձակալել տրանսպորտային միջոցը տնօրենից` որպես ֆիզ. անձից:

astxik

Մարինե, դուք չեք նշել` մաքսատանը ով է մաքսազերծել մեքենան, եթե ՍՊԸ-ն, ապա պետք է մաքսային արժեքով որպես հիմնական միջոց մնա ՍՊԸ-ի բալանսում, իսկ եթե հիմնադիրը, այդ դեպքում Մուշեղի ասած տարբերակներով կարող եք առաջնորդվել: