Նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար

Արման.

ՍՊԸ-ն ունի 2 տեսակի գործունեություն, որից մեկը հաստատագրված վճարով է հարկվում, մյուսը ԱԱՀ-ով: 2012-ի 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար հաստատագրվածով շրջանառությունը հաշվի առնվու՞մ է արդյոք 1% հաշվելուց, և 2011թ դեկտեմբերի, 2012-ի հունվարի և փետրվարի շրջանառությունի՞ց ես պետք է այն հաշվարկեմ: Շնորհակալություն պատասխանողներին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Liana

ՀՀ օրենքը հաստատագրված վճարների մասին հոդված 19, կետ 3.
Հարկ վճարողները հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի (կամ եկամտահարկի) կանխավճարային մուծումներ չեն կատարում:

Արթուր°

Եթե հաստատագրվածից բացի ունեք նաև ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն, 2012-ի 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկեք` վերցնելով 2011-ի 3-րդ եռամսյակի շրջանառության 1%-ը:

Մուշեղ

Հարգելի Արման, 1 տոկոս նվազագույն շահութահարկը վերաբերում է միայն շահութահարկով հարկվող գործունեության շրջանառությանը: Սակայն եթե կազմակերպությունը տվյալ տարվա ընթացքում նույն գործունեության մասով հարկվեր և հաստատագրված վճարով, և շահութահարկով (օրենքի փոփոխության և այլ պատճառներով), ապա 1 տոկոս նվազագույն շահութահարկը հաշվարկելու համար կվերցներ հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող շրջանառության 1 տոկոսը: Հիշեցնեմ, որ հաստատագրված վճարի մեջ ԱԱՀ կազմում է 60 %, իսկ շահութահարկը` 40 %:

Ruzan

Մուշեղ, մեր կազմակերպությունը փնտրում է հարկային խորհրդական, կներեք, դուք ի՞նչ եք աշխատում: