Կարինե.
Հարգելիներս, երեք անվտանգության աշխատակիցներ աշխատում են 24 ժամ հերթափոխով երկու օրը մեկ: Ամսվա վերջում ստացվում է, որ նրանցից մեկի մոտ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակը ստացվում է 11 օր, ըստ այդմ 264 ժամ, գիշերային 96: Մյուսների մոտ ստացվում է 10 օր, 260 ժամ, գիշ. 80 ժամ: Ըստ օրենսգրքի 139 հոդվածի առավելագույն ժամանակը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 48 ժամը: Ամսվա կտրվածքով ստացվում է առավելագույնը 192 ժամ: Խնդրում եմ օգնեք ինչ որ կերպով ճիշտ լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Կարինե, օրենքով յուրաքանչյուր 3 օրը մեկ պետք է աշխատեն:
Շաբաթական չպետք է անցնեն 40 ժամը:
Բայց ոչ միայն երկու օրը մեկ, երկու օրերից մեկն էլ 12 ժամյա ծառայությունով ու ստացվում է երեք օրվա մեջ 36 ժամ ու առանց հավելավճարի, իսկ սա օրինակա՞ն է: