Արման.
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, թե ֆիզ. արձակուրդի նպաստի հաշվարկման դեպքում որ օրենքով օրացուցային ազատ տոն օրերը չենք հաշվարկում հանման ժամանակ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արման.
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, թե ֆիզ. արձակուրդի նպաստի հաշվարկման դեպքում որ օրենքով օրացուցային ազատ տոն օրերը չենք հաշվարկում հանման ժամանակ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենք, Հոդված 11.
1. Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար:
Գործատուն նպաստը հաշվարկում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային (ընդհանուր հանգստյան օրեր չհանդիսացող) օրերի համար: Ընդ որում, հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս ընդհանուր հանգստյան օր է համարվում կիրակին, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին` անկախ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար այլ հանգստյան օր սահմանված լինելու հանգամանքից: Ժամանակավոր անաշխատունակության մյուս տեսակի նպաստները հաշվարկելիս` հանգստյան օր են համարվում կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն սահմանված հանգստյան օրերը:
Հարգելի N…, կարո՞ղ եք ասել` ինչի հիման վրա եք տարանջատում, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ ընդհանուր հանգստյան օրերը շաբաթը և կիրակին են, իսկ մնացած նպաստների հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում նաև տոն օրերը:
ՀՀ Կառավարության 14 հուլիս 2011թ N 1024-Ն որոշում “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին: