Դրամարկղային գիրք վարելու հետ կապված

Էդգար.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք` արդյո՞ք պետք է ՍՊԸ-ն վարի դրամարկղային գիրք, եթե դրամարկղային գործառնությունների մասին օրենքն ասում է.
Հոդված 4.
Դրամարկղային գիրք` գրանցամատյան, որում գրանցվում է դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ, ինչպես նաև կանխիկ դրամի մուտքը դրամարկղ և ելքը դրամարկղից:
Հոդված 5.
Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով:

Այսինքն պարտադիր է, եթե ունես դրամարկղ, իսկ եթե գործառնություններն իրականացնում է հաշվետու անձը, որը չունի դրամարկղ, կարող է դրամարկղային գիրք չվարել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիամ

Ոչ, չի կարող դրամարկղային գիրք չունենալ:

Նարինե

Էդգար ջան, դրամարկղային գործառնությունների մասին օրենքի հոդված 2-ում պարզ գրված է, որ
1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:
Այսինքն պարտադիր է վարել դրամարկղային գիրք:
Իսկ հաշվետու անձը դրամարկղ չի կարող ունենա, հաշվետու անձը օրենքի 4 հոդվածի համաձայն,
հաշվետու անձ՝ կազմակերպության աշխատակից կամ կառավարման մարմիններում ներգրավված անձ, որին գործուղման կամ կազմակերպության անունից վճարումներ կատարելու նպատակով տրվել է կանխիկ դրամ:

Էդգար

Նարինե ջան, այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք 5-րդ հոդվածի 1-ին կետը:
Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով:
Չէ՞ որ նշված է կամ, այսինքն կարող ենք դրամարկղ չունենալ, եթե գործառնություններն իրականացվում է հաշվետու անձի միջոցով:

Արթուր°

Եթե կազմակերպությունը ՀԴՄ չունի, դեբիտորներից կանխիկ գումար չի ստանում և այլն…, ապա ինչ վերաբերվում է Հոդված 5.-ին, եթե “գործառնություններ” ասելով ինկատի ունեք կազմակերպության համար կանխիկ ձեռքբեռումները ու վճարները, այնտեղ ասվում է, որ դրանք կարող են կատարվել հաշվետու անձի միջոցով, կամ առանց նրա, անմիջապես դրամարկղից, օր. երբ տարածքի վարձատու ֆիզ. անձին կանխիկ վճարում եք իր վարձակալական վճարը:

Էդգար

Արթուր ջան, ես բոլոր գործառույթները կատարում եմ փոխանցումով, բացի աշխատավարձից, միայն աշխատավարձի համար պե՞տք է գիրք պահեմ:

Արթուր°

Այո: Այսինքն, տեսականորեն դրամարկղային գիրք կարելի և չունենալ, բայց դա շատ հարցերում գործը կբարդեցնի:

Կարեն

Այո, թեկուզ միայն աշխատավրձի համար պետք է պահեք դրամարկղի գիրք: