Կարեն.
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է հաշվարկվում հաստատագրված վճարի մեծության չափը բիլիարդ խաղի կազմակերպման համար Արմավիրի մարզում: Նախապես շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Կարեն.
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է հաշվարկվում հաստատագրված վճարի մեծության չափը բիլիարդ խաղի կազմակերպման համար Արմավիրի մարզում: Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Կարեն, բիլիարդ խաղի կազմակերպումը այլևս հաստատագրված վճարով չի հարկվում: Տես Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքի 16 գլուխը`
ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
(Գլուխն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
Այժմ նման գործունեությունն անցել է ընդհանուր հարկման դաշտ:
Հարգելի Նարինե, Կարեն,
այո, ՀՕ-148-Ն օրենքով բիլիարդ խաղը դադարում է հաստատագրված վճարով հարկվել, սակայն ձեր ուշադրությունն եմ հրավիրում ՀՕ-313-Ն օրենքին, որտեղ մասնավորապես նշվում է.
Սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:
Սահմանել, որ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 11-ի ՀՕ-148-Ն օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված` Օրենքի 7-րդ հոդվածի «ի» ենթակետի գործունեության տեսակին վերաբերող դրույթները կիրառվում են 2012 թվականի ապրիլի 1-ից:
Օրենքի 7-րդ հոդվածի «ի» ենթակետը բիլիարդ խաղի կազմակերպումն է, և որպեսզի այն, ինչպես նկատել է Նարինեն, չընկնի հարկման ընդհանուր դաշտ նախքան արտոնագրային վճարով հարկվելը, օրենքում նախատեսվել է վերոնշյալ կետը:
Այնպես որ, հարգելի Կարեն, կարդում ենք “Հաստատագրված վճարների մասին” ՀՀ օրենքի գլուխ 16, որի համաձայն բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 20 000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Երևան քաղաքից դուրս ուղղիչ գործակիցը 1 է, իսկ ելակետային տվյալը` բիլիարդ սեղանների քանակը` n:
Ապրիլի 1-ից արտոնագրային վճարի եռամսյա դրույքաչափը 1 խաղասեղանի համար մարզերում և այլ վայրերում կլինի 60000, որը կկազմի նույն գումարը, ինչ հիմա: