Տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 37-րդ տող

Դավիթ Ասատրյան.

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ ամեն ամիս վճարել է 5000 դրամ եկամտահարկ (անունը դնենք կանխավճարներ, թե նվազագույն եկամտահարկ, միևնույն է), ապա ինչու՞ չպիտի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկում այն չերևա 60000 դրամ, ինչպես պնդում է հարկային տեսչությունը, չէ՞ որ այդ 37-րդ տողը կոչվում է “Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկը”, ցուցումներում էլ ասվում է •[37] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը): Հարկայինը պնդում է, որ դա ուրիշ բանի մասին է: Ո՞վ է հանձնել այդ հաշվետվությունը, ինչպե՞ս է հանձնել… Կա՞ նախադեպ, որ ինչ-որ մի հարկային տեսչությունը ընդունել է այդ տողում գրվածը…

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Դավիթ ջան, եթե 2011թ-ի առաջացած հարկային պարտավորությունն ավելի մեծ թիվ է, քան տարվա համար հաշվարկած նվազագույն եկամտահարկի գումարը (նախորդ տարվա 4-րդ և 2011 թ-ի 1-3-րդ եռամսյակների 1%-ի հանրագումար), ապա 37-րդ տողում ոչինչ չի լրացվում, և առաջացած հարկի 36-րդ տողի գումարը գրում ենք 43 տողում, իսկ եթե 1%-ն ավելի մեծ թիվ է քան առաջացած հարկը, ապա 37-տողում գրում ենք 1%-ի և առաջացած հարկի տարբերությունը: Բայց այս դեպքում ըստ լրացման կարգի 42-րդ տողում պետք է թիվ լրացնել, սակայն, որքան էլ, որ տարօրինակ է, մի շարք հարկային տեսչության աշխատակիցներ պնդում են, որ այդ տողում ոչինչ չպետք է գրել, հետևաբար 36 տողի գումարը լրացնում ես 43 տողում և վերջ: Գիտեմ, որ ասածս տրամաբանությունից դուրս է, բայց Նոր-Նորք և Կենտրոն ՀՏ-ներում հաստատտել են այս կերպ լրացրած հաշվետվություններս:

Դավիթ Ասատրյան

Շնորհակալ եմ, Նարինե ջան…

Ani

Ես էլ հավելեմ, որ այսօր Եղվարդի հարկայինում չեն ընդունել 42-րդ տողը դատարկ հաշվետվությունը: