Սրբուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս, ինձ տարածքի վարձակալության պայմանագրի ձև է անհրաժեշտ: Պայմանագիրը պետք է նոտարով վավերացնեմ և կադաստրում վարձակալության վկայական վերցնեմ, նոտար և կադաստր ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Եկամտահարկի գումարը 10 տոկոս է չէ՞ կազմում, եկամտահարկի գումարը վճարում և եռամսյակային հաշվետվությամբ ներկայացնում եմ ես, թե՞ կազմակերպությունը: Շատ շնորհակալություն srbuhy շնիկ mail.ru
Հարգելի Սրբուհի, ինչքան հասկացա, վարձատու ֆիզ. անձը Դուք եք: Վարձակալ կազմակերպությունը պետք է Ձեզ վճարվող գումարից 10 տոկոս եկամտահարկ պահի, տարբերությունը վճարի ու ներկայացնի եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ: