Գործարքը չի գրանցվել դրամարկղի գրքում

Dina.

Բարև. Դրամարկղիս գիրքը լրացրել եմ, անցել է 20 օր, և ինձ ՀԴՄ կտրոն է բերել տնօրենը, որն անպայման պետք է ֆիքսված լիներ իմ ձեռքբերումների մեջ: Ինձ պետք է անպայման ունենալ այդ կտրոնը, քանի որ այն հիմք է մի շարք գործարքների որպես փաստաթուղթ: Ինչպե՞ս անեմ: Կարող է խնդիր առաջանալ, քանի որ այդ օրից հետո ես 14 գործարք էլ արել եմ դրամարկղով, ուղղում մտցնե՞մ: Թե՞ արդեն երկար ժամանակ անցել, ու դեն նետեմ այն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Minas

Դրամարկղային գրքի վարման կարգը խախտելու համար Ձեզ կտուգանեն 20.000 կամ 50000: Եթե այդ գրանցումը ձևակերպելու արդյունքում կունենաք ավելի մեծ օգուտներ, ապա գրանցեք:

Armine

Հարգելի Դինա, աշխատողներից մեկը, ինչու ոչ` հենց դուք, կարող եք զեկուցագիր գրել, որ հետևյալ ամսաթվին իմ անձնական միջոցներից գումար եմ ծախսել ընկերության տնտեսական կարիքների համար, խնդրում եմ վերադարձնել: Հրամանը ստանալուն պես դուք կարող եք հետին ամսաթվով մուտքագրել:

Գագիկ Ներսեսյան

Սարսափելի ոչինչ չկա, պարզապես մուտքագրեք ներկա ամսաթվով, դրա համար ոչինչ չի կիրառվում: