Վահե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե ընկերությունը գնել է անվադողեր և տեղադրել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վրա, ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացնի կամ կազմի ընկերությունը (եթե կատարողական ակտ չկա), որպեսզի հիմնավորվի, որ տվյալ անվադողերը տեղադրվել են վերը նշված ավտոմեքենայի վրա:
Պահանջեք ՀԴՄ կտրոն, դրա հիման վրա սարքեք ձեռք բերման և տեղադրման ակտ: Կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել անվադողերի հաշվառման առանձնահատկության վրա. եթե օգտակար վազքը սպառվում է հաշվետու տարում, ապա կարող եք ծախսագրել: Եթե այն 2 տարի և ավելի է, ապա ամորտիզացրեք:
Իսկ այդ օգտակար սպառման մասին որտեղի՞ց եք կարդացել: