Հելեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ շտապ օգնել հետևյալում. եթե հաշվարկել եմ արձակուրդային աշխատավարձ հունվար ամսվա համար, այն պետք է ներառվի դեկտեմբե՞ր ամսվա հաշվարկներում, թե՞ դեկտեմբերին պիտի գրանցվի իր աշխատավարձը, և հունվարին` հաշվարկված արձակուրդայինը: Ինչպե՞ս է կարգը:
Հելեն, ծանոթացեք եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի օրինակ 18-ին.
Օրինակ 18. Կազմակերպության վարձու աշխատողը (Հայաստանի Հանրապետության քաղաքացին) oգտագործում է հերթական արձակուրդը և գնում արձակուրդ 2009 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 25-ը: Արձակուրդային գումարը հաշվարկվել է 65,0 հազ. դրամի չափով:
Արձակուրդ գնալիս վարձու աշխատողի արձակուրդային գումարները 2009թ. հունվար ամսվա եկամտահարկը հաշվարկելիս հաշվի են առնվում հետևյալ ձևով`
– 2009թ. հունվար ամսվա աշխատավարձին (oրինակ` 70,0 հազ. դրամ) գումարվում է հունվար ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարը (oրինակ` 7,0 հազ. դրամ) և աշխատողի հունվար ամսվա համախառն եկամուտը կազմում է 77,0 հազ. դրամ (70,0+7,0),
– հաշվարկվում են հունվար ամսվա նվազեցումները` 32,31 հազ. դրամ (անձնական նվազեցում` 30,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 2,31 հազ. դրամ),
– հաշվարկվում է 2009թ. հունվար ամսվա հարկվող եկամուտը, որպես համախառն եկամտի և նվազեցումների տարբերություն` 44,69 հազ. դրամ (77,0-32,31),
– 2009 թ. հունվար ամսվա եկամուտներից եկամտահարկը կազմում է 4,47 հազ. դրամ (44,69×10%), որը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև 2009թ. փետրվարի 20-ը (ներառյալ),
– 2009 թ. փետրվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարից` 58,0 հազ. դրամից (65,0-7,0) կատարվում են փետրվար ամսվա նվազեցումներ` 31,74 հազ. դրամ (անձնական նվազեցում` 30,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 1,74 հազ. դրամ) գումարի չափով և 2009թ. փետրվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարից պահվող եկամտահարկը կազմում է 2,63 հազ. դրամ ((58,0-31,74)x10%):
Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո 2009թ. փետրվար ամսվա համար աշխատավարձը հաշվարկելիս կատարվում է աճողական կարգով 2009թ. փետրվար ամսվա հարկվող եկամտի և եկամտահարկի հաշվարկ` ելնելով այդ ամսվա համար հաշվարկված արձակուրդայինի և աշխատավարձի գումարներից`
– 2009 թ. փետրվար ամսվա աշխատավարձին (oրինակ` 12,0 հազ. դրամ) գումարվում է փետրվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարը (65,0-7,0=58,0 հազ. դրամ) և աշխատողի փետրվար ամսվա համախառն եկամուտը կազմում է 70,0 հազ. դրամ (58,0+12,0),
– հաշվարկվում են փետրվար ամսվա նվազեցումները` 32,1 հազ. դրամ (անձնական նվազեցում` 30,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 2,1 հազ. դրամ),
– հաշվարկվում է 2009թ. փետրվար ամսվա հարկվող եկամուտը, որպես համախառն եկամտի և նվազեցումների տարբերություն` 37,9 հազ. դրամ (70,0-32,1),
– 2009 թ. փետրվար ամսվա եկամտահարկը կազմում է 3,79 հազ. դրամ (37,9×10%), որը մինչև 2009թ. մարտի 20-ը (ներառյալ) ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
– 2008 թ. փետրվար ամսվա աշխատավարձից պահվող եկամտահարկի գումարը կազմում է 1,16 հազ. դրամ (3,79-2,63):
Նույն օրինակում, եթե վարձու աշխատողը արձակուրդ է գնում 2008թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2009թ. հունվարի 25-ը և մինչև արձակուրդ գնալը օրենքով սահմանված ժամկետում վարձու աշխատողին վճարվում է հաշվարկված արձակուրդային գումարը (65,0 հազ. դրամ), ապա արձակուրդ գնալիս վարձու աշխատողի արձակուրդային գումարները 2008թ. դեկտեմբեր ամսվա եկամտահարկը հաշվարկելիս հաշվի են առնվում հետևյալ ձևով`
– 2008 թ. դեկտեմբեր ամսվա աշխատավարձին (oրինակ` 70,0 հազ. դրամ) գումարվում է 2008թ. դեկտեմբեր ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարը (oրինակ` 7,0 հազ. դրամ) և աշխատողի 2008թ. դեկտեմբեր ամսվա համախառն եկամուտը կազմում է 77,0 հազ. դրամ (70,0+7,0),
– հաշվարկվում են 2008թ. դեկտեմբեր ամսվա նվազեցումները` 27,31 հազ. դրամ (անձնական նվազեցում` 25,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 2,31 հազ. դրամ),
– հաշվարկվում է 2008թ. դեկտեմբեր ամսվա հարկվող եկամուտը, որպես համախառն եկամտի և նվազեցումների տարբերություն` 49,69 հազ. դրամ (77,0-27,31) և 2008թ. դեկտեմբեր ամսվան վերաբերող եկամուտներից եկամտահարկը կազմում է 4,97 հազ. դրամ (49,69×10%),
– 2009 թ. հունվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարից` 58,0 հազ. դրամից (65,0-7,0) կատարվում են 2009թ. հունվար ամսվա նվազեցումներ` 26,74 հազ. դրամ (անձնական նվազեցում` 25,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 1,74 հազ. դրամ) գումարի չափով և 2009 թ. հունվար ամսվան վերաբերող արձակուրդային գումարից պահվող եկամտահարկը կազմում է 3,13 հազ. դրամ ((58,0-26,74)x10%),
– 2008 թ. դեկտեմբեր ամսին վճարված եկամուտները` 155,0 հազ. դրամ (97,0+58,0) և այդ եկամուտներից պահված եկամտահարկի ընդհանուր գումարը 8,1 հազ. դրամ (4,97+3,13) եկամտահարկի գումարը արտացոլվում են 2008թ. 4-րդ եռամսյակի համար սահմանված ձևի «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի» հաշվարկում, իսկ պահված եկամտահարկի գումարը (8,1 հազ. դրամ) ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև 2009թ. հունվարի 5-ը (ներառյալ):
Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո 2009թ. հունվար ամսվա համար աշխատավարձը հաշվարկելիս կատարվում է աճողական կարգով 2009 թ. հունվար ամսվա հարկվող եկամտի և եկամտահարկի հաշվարկ` ելնելով այդ ամսվա համար հաշվարկված արձակուրդայինի և աշխատավարձի գումարներից`
– 2009 թ. հունվար ամսվա աշխատավարձին (oրինակ` 12,0 հազ. դրամ) գումարվում է 2009թ. հունվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարը (65,0-7,0=58,0 հազ. դրամ) և աշխատողի հունվար ամսվա համախառն եկամուտը կազմում է 70,0 հազ. դրամ (58,0+12,0),
– հաշվարկվում են 2009թ. հունվար ամսվա նվազեցումները` 32,1 հազ. դրամ (անձնական նվազեցում` 30,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 2,1 հազ. դրամ),
– հաշվարկվում է 2009թ. հունվար ամսվա հարկվող եկամուտը, որպես համախառն եկամտի և նվազեցումների տարբերություն` 37,9 հազ. դրամ (70,0-32,1) և 2009թ. հունվար ամսվա եկամտահարկը կազմում է 3,79 հազ. դրամ (37,9×10%),
– 2009 թ. հունվար ամսվա աշխատավարձը (32,0 հազ. դրամ) և դրան վերաբերող եկամտահարկի գումարը (3,79-3,13=0,66 հազ. դրամ) արտացոլվում են 2009 թ. 1-ին եռամսյակի համար սահմանված ձևի «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի» հաշվարկում, իսկ պահված եկամտահարկի գումարը (0,66 հազ. դրամ) ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև 2009թ. փետրվարի 20-ը (ներառյալ).
բ) այն դեպքում, երբ արձակուրդում գտնվող աշխատողին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով հետ են կանչում աշխատանքի, ապա եկամտահարկը հաշվարկելիս`
– մինչև արձակուրդ գնալը արձակուրդային գումարները հաշվի են առնվում «ա» ենթակետով սահմանված կարգով,
– արձակուրդից հետ կանչելու oրվանից փաստացի աշխատած oրերի համար աշխատավարձը գումարվում է այն ամսվա եկամուտներին (եթե արձակուրդից հետ կանչելու oրերը վերաբերում են երկու ամիսներին, ապա` ըստ այդ ամիսների), որ oրերի համար տրվել է աշխատավարձը,
– արձակուրդից հետ կանչելուց եկամտահարկը հաշվարկվում է` ելնելով այդ ամսվա համար «ա» ենթակետով սահմանված կարգով հաշվարկված արձակուրդայինի և աշխատավարձի ընդհանուր գումարից (անկախ աշխատողին չoգտագործված արձակուրդի oրերի համար արձակուրդ գնալու իրավունքը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով պահպանելու հանգամանքից):
Շատ շնորհակալ եմ լիաժեք պատասխանի համար: