Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Շուշանիկ.

Ինչպե՞ս է հաշվարկվում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (հղիության և ծննդաբերությյան նպաստ), եթե անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող ամիսների թիվը պակաս է 12-ից (աշխատել է 6 ամիս):

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Հարգելի Շուշանիկ, միջին ամսական աշխատավարձը որոշելու համար պետք է 6 ամսվա ընդհանուր աշխատավարձը բաժանեք 12-ի (ամիս):

Արուսյակ

🙂

ARA

Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:

Ամալյա

Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

Շուշանիկ

Շնորհակալություն կարծիքների համար: Գայանե ջան, իսկ որտե՞ղ է գրված, որ պետք է բաժանել 12-ի: Ըստ Ամալյայի փաստորեն պետք է բաժանենք 6-ի: Ո՞ր տարբերակն է ճիշտ: Խնդրում եմ հիմնավորել օրենքի համապատասխան հոդվածով:

Ամալյա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
Հոդված 195.Միջին աշխատավարձը

Արուսյակ

Ես զարմանում եմ Գայանեի գրածի վրա: Ինչպե՞ս է հնարավոր, որ մարդը աշխատի 6 ամիս, իսկ նրա միջին ամսեկան աշխատավարձը հաշվելիս բաժանվի 12-ի: Ներողություն, Գայանե, Դուք հաշվապա՞հ եք:

Անահիտ

Ես միշտ մեծ սիրով կարդում եմ մեր հարգելի ընկերների կարծիքները: Սակայն այսօրվա սուր արտահայտությունը ստիպեց արձագանքել : Պետք չէ ոչ ոքի վիրավորել, որովհետև չունեք դրա բարոյական իրավունքը: Այս կայքը ստեղծված է օգնելու և պարզաբանումներ մտցնելու համար: Հարգանքներս Գայանե ջան, դուք իսկապես կարդացած և իրազեկված հաշվապահ եք: Իսկ հիմա անում եմ հետևյալ մեջբերումը և հույսով եմ` դա կոգնի Ձեզ, սիրելիներս:
Մեջբերում-Փոփոխվել է նպաստները և միջին աշխատավարձը հաշվարկելու կարգը, մասնավորապես`
1. մինչև օրենքում կատարված փոփոխությունը վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքով / հոդվ 195/ սահմանված միասնական կարգով, ընդ որում ` միջին ամսական աշխատավարձը չէր կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 5-պատիկը: Այսուհետ նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող 12 հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարած եկամուտը /ԱՎՈՒՄ-ը, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստը/ 12-ի բաժանելու միջոցով /անկախ եկամուտ ստացած ամիսների թվից/, ընդ որում` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս լինելու դեպքում` հաշվի է առնվում նաև անաշխատունակությունը առաջանալուն նախորդող 12 ամսյա ժամանակահատվածում այլ գործատուներից ստացած աշխատավարձը:
Հարգանքներով, Անահիտ:

Անահիտ

Հա ի դեպ, եթե հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, ապա նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:
Հույսով եմ` կարողացա Ձեզ օգնել, հարգելիներս: