ANYA.
Խնդրում եմ օգնել, շտապ պետք է կողմնորոշվեմ, չեմ կարողանում:
Ընդունել ենք աշխատանքի ժամանակավոր աշխատանքային պայմանագրով մեկ ամիս տևողությամբ: Ժամկետը լրանում է, խնդրում եմ ասացեք` որ հոդվածներով առաջնորդվեմ, և ընդհանրապես հրաման տա՞մ, թե, ոչ, և եթե տամ` ինչ հոդված գրեմ: 111,3 հոդվածում միայն ասում է, որ ծանուցման ժամկետները չեն վերաբերվում, իսկ 101-ում, եթե շուտ ավարտենք, նոր կարող ենք այդ հիմքով ազատել, իսկ ես ի՞նչ հիմքով ազատեմ և ծանուցում տա՞մ, թե՞ ոչ: Ո՞վ կարող է ասել, թե ազատման հրամանի հիմքը ինչ նշեմ, խնդրում եմ կոնկրետ հոդվածի համարը նշեք, եթե կա այդպիսինը:
Կարծում եմ` ՀՀ ԱՕ հոդ111, մաս 4:
Շնորհակալություն, եթե էլի կարծիքներ կան, գրեք:
Իսկ իմ կարծիքով 111.2, քանի որ 111.4-ով աշխատողն է լուծում ժամկետային պայմանագիրը: Իսկ դուք գործատու եք:
Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել աշխ. պայմանագիրը` այդ մասին 10 օր առաջ գրավոր ծանուցելով աշխատողին: Աշխ. օր. հոդ.111 մաս 2-րդ: Ձեզ պատասխանած 4-րդ մասը վերաբերում է աշխատողի նախաձեռնությանը:
Ժողովուրդ ջան ! Ինձ ժամանակավոր աշխատանքային պայմանագրի օրինակ կուղարկե՞ք։