Ն.Ա.
Մեր կազմակերպության ՀՄ-ների մի մասը գործառնական վարձակալությամբ տրվել է ուրիշ կազմակերպության: Վարձավճարը չնչին գումարով, հաշվի առնելով, որ նա աշխատում է տարվա մեջ մի քանի ամիս, այս տարի նա արդեն սկսել է շատ լավ շահագործել, և ես մտադիր եմ բարձրացնել վարձավճարը, բայց օգոստոս ամսով: Որովհետև մյուս ամիսներով հարկային հաշիվ դուրս է գրվել: Ասացեք խնդրեմ, խնդիր չի՞ առաջացնի տարվա կեսով վարձավճարի բարձրացումը: Եվ ի՞նչ է պետք դրան օրինական ուժ տալու համար:
Պետք է ունենաք պայմանագիր նոտարով հաստատված, պայմանագրին կից կազմեք համաձայնագիր վարձավճարը բարձրացնելու վերաբերյալ: