Անուշ.
Հարգելի կոլեգաներ,
ՍՊԸ-ի աշխատակիցը գտնվել է գործուղման մեջ, սակայն տաբելում գործուղման օրերը նշվել են որպես սովորական աշխատանքային օրեր, այլ ոչ թե գործուղման: Կարծում եմ, սա խախտում է: Խնդրում եմ խորհուրդ տաք, թե ինչպես վարվեմ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Կանխավ շնորհակալություն:
Կարդացեք Աշխատաժամանակի տեղեկագրի վարման կարգի վերաբերյալ 25.08.2005թ-ի թիվ 1471- Ն ՀՀ Կառավարության որոշումը ,այնտեղ ամեն ինչ հստակ գրված է:
Հարգելի Կարինե, խնդրում եմ օգնեք մի հարցում` եթե տնօրենը մեկնել է գործուղման 15-ից մինչև 20-ը 5 օրով, տաբելում նշվու՞մ է 15-ը:
Հարգելի Կարինե, շնորհակալ եմ խորհուրդի համար: